Մեր մասին

Արիանա Ընտանեկան Հոթելը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում, քաղաքի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա: Ճանապարհը մինչև Հաղարծին Վանական Համալիրը կտևի ընդամենը 20 րոպե, իսկ Սևանավանք՝ 25 րոպե:

Շրջապատված Դիլիջանի անտառներով՝ Արիանա Հյուրանոցը առաջարկում ինչպես երկտեղանի համարներ (էկոնոմ և ստանդարտ), այնպես էլ հարմարավետ և ընդարձակ կիսալյուքս և ընտանեկան համարներ:  

Հյուրանոցի բոլոր սենյակները ունեն պատշգամբ, որոշ սենյակներից նաև բացվում է հրաշալի տեսարան դեպի անտառ:

Հյուրանոցի առանձնահատկություններից է նաև բակը: Սա մի գողտրիկ անկյուն է, որտեղ Դուք կարող եք լիովին կտրվել քաղաքի աղմուկից, ինչպես նաև պատվիրել համեղ և տնական ուտեստներ:

Բացի այդ՝ հոթելի ամբողջ տարացքում գործում անվճար WI-FI ինտերնետ: Տարածքում կա նաև անվճար ավտոկայանատեղի

Booking.com