Մոտակայքում

Դիլիջան ազգային պարկ

Հիմնադրվել է  1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենիկաղնիբոխիլորենիհացենիթեղիսոճի և գիհի։ Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդիդաղձիուրցիուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկիսիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկիկորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձիհիրիկի բազմաթիվ տեսակներ:

                             

Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջայծյամգորշուկքարակզաքիսը (M. foina nehringi), անտառային կատուաղվեսլուսանպարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլորլեռնային հնդկահավգորշ կաքավանտառային կտցարկեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերունազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

            

 Զբոսաշրջությունը այժմ զարգացման նոր ուղղություններ է փնտրում, զբոսաշրջիկը ուզում է բացի եկեղեցիններից և վանքերից նաև լինի բնության գրկում: Էկոզբոսաշրջությունը ՝ հենց այն է, ինչ փնտրում են նրանք : Դիլիջան ազգային պարկը  ՝ նմանատիպ հանգիստ կազմակերպելու համար կատարյալ վայր է: Մենք պետք է  վերցնենք այն ինչ բնությունը տալիս է մեզ , բայց ոչ մի վնաս չհասցնենք  շրջակա միջավայրին: 

 

Booking.com