Մեր մասին

«Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիրը գտնվում է Սևանա լճի ափին, ՍևանԳավառ ճանապարհի 7-րդ կիլոմետրի վրա:

Համալիրի բացումը տեղի է ունեցել 2014թվականին: Այն  նախատեսված է բացառապես ընտանեկան հանգստի  համար, և ընդգրկում է շուրջ 10 000ք/մ տարածք:

«Ծովասարն» ունի  սեփական ավազե լողափ` մերձափնյա հանգստի բոլոր հարմարություններով (ցնցուղ, հանդերձարան, սանհանգույց):

Համալիրի տարացքում գործում են՝

  • Անվճար ավտոկայանատեղիներ;
  • Հանգստի առանձնացված տաղավարներ;
  • Բացօթյա բար-սրճարան;
  • Բացօթյա փոքր լողավազան;
  • Մանկական խաղահրապարակ;
  • Կոնֆերանս սրահ;
  • Մինի մարկետ;
  • Ռեստորան;
  • Սպորտային ժամանցի սիրահարների համար` մոտորանավակների, սկութերներ վարձակալություն;
  • Լվացքատուն:

Ամբողջ տարացքում գործում է նաև անվճար WI-FI ինտերնետ:

 

«Ծովասար» ընտանեկան հանգստի համալիրը հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ցանկացած ընտանիքի համար ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկեն պատշգամբներից դեպի Սևանա լիճ և դիմացի ափում գտնվող թերակղզին բացվող հրաշալի տեսարանը:

Booking.com